Դսեղ համայնքում քայլ առ քայլ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից հայտարարված Համայնքային զարգացման դրամաշնորհային «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Դսեղի ՀԱԽ-ի կողմից: Այն հետապնդում է հետևյալ նպատակը՝ նպաստել համայնքային կյանքի ակտիվացմանը մշակույթի տան լիարժեք շահագործման միջոցով:
«Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում Մայիսի 28-ին` Հանրապետության տոնի օրը Դսեղի մշակույթի տանը կազմակերպվեց և անցկացվեց ամենամյա շախմատի բաց մրցաշար: Մրցաշարի մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի հաղթողներին /Աթաբեկյան Սարգիս, Վարդանյան Դավիթ, Աթյան Հովիկ/ գյուղապետ պարոն Նորիկ Քոչարյանի կողմից հանձնվեց պատվոգրեր և դրամական պարգևներ:
Վերոնշյալ ծրագրով արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ գույք` մշակույթի տան մեծահասակների զբաղվածության կենտրոնի համար և ձայնային տեխնիկա` միջոցառումները որակյալ և պատշաճ կազմակերպելու համար: Մեծահասակների զբաղվածության կենտրոնի հիմնումը կնպաստի բնակիչների ժամանցի հետաքրքիր ու պատշաճ կազմակերպմանը, խաղասենյակի շահագործումը և պահպանումը կիրականացվի մշակույթի տան աշխատակազմի կողմից, ապահովվելով բնակիչների` խաղասենյակի ազատ օգտագործումը:
Ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է իրականացնել ՙԻմ գյուղը՚ խորագրով ֆոտոցուցահանդես և ցուցահանդեսի նկարներով պատվիրել ցուցանակ, որը կտեղադրվի Մշակույթի տան նախասրահում և կլինի մշտական ցուցադրության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий