Հունիսի 25-ին հաջողությամբ կյանքի կոչվեց Դսեղում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Մերի Էն Հարթիի և Դսեղի ՀԱԽ-ի անդամ Մանիկ Եգանյանի նախաձեռնությամբ մշակված ծրագիրը: Ծրագրի արդյունքում գյուղի կենտրենում բացվեց ժամանակակից ոճով կառուցված մանկական խաղահրապարակ: Ծրագրի շրջանակներում տեղադրվել են 5 նստարան, 1 ունիվերսալ սահարան, 1 պտույտ, 4 տարբեր տիպի ճոճանակ, 5 աղբաման, որոնցից մեկը նվեր Մերի Էն Հարթիի կողմից: Ամբողջ բյուջեն տրամադրել է Խաղաղության կորպուսը և որոշակի ներդրում է կատարել նաև գյուղապետարանը:
Միջոցառմանը ներկա էր Խաղաղության կորպուսի ծրագրային մասի ղեկավար Մառլենա Հովակիմյանը, ով ողջունելի համարեց կամավորության փաստը համայնքում և շնորհակալություն հայտնեց Մանիկ Եգանյանին ՝ ծրագիրը կամավոր սկզբունքով ղեկավարելու համար:
Գյուղապետ Նորիկ Քոչարյանը ևս շնորհակալական խոսքով հանդես եկավ և նշեց, որ նման ծրագրերը գյուղի համար կենսական նշանակություն ունեն:
Միջոցաման ընթացքում ելույթներով հանդես եկան Դսեղի նախակրթական ուսումնական հաստատության սաները: Միջոցառման զվարճալի պահը ծաղրածու Պուպուշիկինն էր:
Комментариев нет:
Отправить комментарий