- Ո՞րն է պատճառը, որ
գայլերը վերջին շրջանում հաճախ են հարձակվում
գյուղի մանր եղջերավոր անասունների վրա:
- Գիտեք ինչպես, խորհրդային տարիներին արմատացած մի տեսակետ կար, ըստ որի գայլերը անտառի սանիտարներն են, սակայն անտառահատումների պատճառով, խախտվեց անտառի բալանսը, և ստեղծված անհավասարակշռության արդյունքում գայլերը այլևս չեն կարողանում անտառում գտնել իրենց սնունդը և կշտանալու միակ ելքը մնում է գյուղի անասուններին հոշոտելը:
-Ի՞սկ եղանակը նպաստու՞մ է նման վարքագծի դրսևորմանը:
- Գայլերը,
սովի պատճառով, հատկապես այս եղանակին
են ակտիվանում, քանի որ ձմռանը կարողանում են հեշտությամբ որս կատարել: Ձմռանը հատկապես գայլերին զոհ են դառնում եղնիկները, քանի
որ առատ ձյան պայմաններում եղնիկների ոտքերը խրվում են ձյան մեջ և արագ չեն կարողանում
փախչել:
-Որո՞նք են գայլերին բնորոշ հատկանիշները:
- «Գայլերը հայրենիք չունեն», համեմատաբար թույլ հոտառությամբ, խելացի, հետաքրքիր, զգոն, արագաշարժ կենդանիներ են: Չեն վախենում և ոչ մի կենդանուց:
-Ի՞սկ պետությունը որևէ քայլեր չի ձեռնարկում `նման վտանգից գյուղացուն զերծ պահելու համար:
-Օրենքի համաձայն , որսի սեզոնը փետրվարի 28-ին համարվում է փակված և դրանից հետո յուրաքանչյուր կենդանու որսը համարվում է քրեորեն պատժելի արարք, սակայն որոշ դեպքերում, հատուկ թուլտվությամբ, թույլատրվում է գայլերին սպանել: Նախկինում կար մի այսպիսի օրենք, որի համաձայն, սպանված ամեն գայլի համար պետությունը որսորդին տրամադրում էր 100.000-ական դրամ, բայց հիմա այդ օրենքն էլ ուժի մեջ չէ: Ճիշտ է բնապահպանության տեսակետից գայլերի որսը թույլատրելի չէ, սակայն եթե այսպես շարունակվի, գայլերը լուրջ վտանգ կներկայացնեն նաև բնակչության համար:
Комментариев нет:
Отправить комментарий