Վերջին շրջանում Լոռու մարզի մանր եղջերավոր անասունները գայլերի բաժին են դառնում: Դսեղն էլ բացառություն չէ: Միայն այս գարնանը գյուղում գայլերի հարձակումներից ոչնչացվել է մոտ 25 գլուխ ոչխար՝ գառներով:
Դսեղցի Վրույր Քոչարյանի 11 ոչխարից 9-ը և 10 գառից 6-ը «արհավիրքի» զոհը դարձան: Քոչարյանը գիշերը 2:30-ի սահմաններում գոմում ձայներ լսեց, մինչև տնից դուրս կգար՝ տան առջևով 2 գայլ փախավ: Շուրջ 3000 դոլարը ջուրը գցած Վրույր Քոչարյանը, սակայն, չի վհատվում. ինչ լինում է, թող անասունին լինի: Միսն, ըստ Քոչարյանի, իրացնել չի հաջողվել.«Ինչը թափելու էր, թափեցինք, չվնասված մասն էլ տղերքը տարան կերան»:
Քոչարյանը պետությունից ոչ մի կոպեկի փոխհատուցում չի ստացել. «Ոչ թույլ են տալիս գայլ սպանենք, ոչ էլ հատուցում են: Գյուղապետը եղբայրս է, եթե ձեռքին օրենքով սահմանված թույլտվություն լիներ, ինձ էլ կհատկացներ»:
Վարդան Ավագյանի անասնագոմ գայլերը կրկին գիշերն են «հյուրընկալվել»՝ գոմաղբը թափելու համար նախատեսված փոքրիկ անցքով: 10 ոչխարից ոչնչացվել է 8-ը: Վարդան Ավագյանը նշում է, որ դիմել է գյուղապետարան, ավագանու անդամները եկել տեսել գնացել են: Միսն իրացնել չի եղել, այլ դարձել է շների բաժին: «Որն էլ պիտանի էր, օգտագործել ենք»,- նշում է Վարդան Ավագյանը:
Բնության սանիտար հանդիսացող գայլերը, սակայն, սանիտարական աշխատանքներն սկսել են իրականացնել նաև մարդկանց «միջավայրում»:
Հարգելիներս, առաջարկում եմ «Դսեղցիներ»-ի փոխարեն օգտագործել, դսեղի բնակիչների, գյուղացիների... բառերը, թե չէ ականջահաճո չի լինում, մի տեսակ բաղաձայնները շատ են թե ինչ
ОтветитьУдалить