Մեր Մասին


ԴՍԵՂԻ ՀԵՆԱ

Դսեղի ՀԵՆԱ առաքելությունն է համայնքի մոբիլիզացիայի միջոցով իրականացնել համայնքի զարգացման ծրագրեր,  նպաստել երիտասարդության ինքնազարգացմանը, համայնքային խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկմանը, խթանել երիտասարդների ներգրավվածությունը կամավոր աշխատանքներում:

2007 թհոկտեմբերի  16-ին Դսեղ համայնքում ստեղծվեց Երիտասարդական  գործունեության  ակումբ:   Ստեղծման  օրից  ի  վեր  զբաղվում  է  համայնքի  հանրային  խնդիրների  լուծման  հարցերով, անց  է  կացնում  մշակութային  և  քաղաքացիական  միջոցառումներֆորումներ, հանդիպումներսեմինարներ,ակցիաներ  և  այլն:

Դսեղի Երիտասարդական  գործունեության  ակումբի անդամները համայնքում իրականացվող քաղաքացիական և մշակութային  միջոցառումների, շաբաթօրյակների, ծառատունկերի ակտիվ մասնակիցներ են: Ակտիվ համագործակցում են համայնքի  Խաղաղության Կորպուսի կամավորի հետ, խթանում կամավորի փորձի կիրառմանը համայքում, նրա հետ մշակում համայնքի զարգացման ծրագրեր, կամավորի հմտություններն ի շահ օգտագործում համայնքի բնակիչների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:  Խումբը համայքի ղեկավարի հովանավորությամբ և ԽԿ կամավորի աջակցությամբ Դսեղի տեսարժան վայրերի նկարներով պատրաստել է  բացիկներ, որոնց պահանջարկը մեծ էր զբոսաշրջիկների շրջանում:  «Նոր սերունդ, նոր ապագա» կազմակերպության կողմից իրականացված լրագրության դասընթացների արդյունքում խմբի անդամների մասնակցությամբ նկարահանվել են թվով 10 ֆիլմեր:  Խումբը համայնքում իրականացրել է հարցումներ համայնքի առաջնային խնդիրների հայտնաբերման ուղղությամբ, համայնքի հրապարակի և կենտրոնական փողոցների  լուսավորության հիմնախնդրի լուծումը,  կազմակերպել է ՏԻՄ-ի թեկնածուների նախընտրական  հանդիպում և այլն: Մասնակցել է Վանաձորի Երիտասարդական  բանկի  հայտարարած դրամաշնորհային մրցույթին և շահելով՝ արդյունքում հիմնել  ժամանցի և հանգստի պայմաններով հագեցած երիտասարդական այգի: Ծրագրի արդյունքում տեղադրվել են 4 նստարաններ, 4 աղբարկղեր, կատարվել է այգու տարածքի կանաչապատում: Համայնքի կողմից որպես ներդրում կատարվել է նստարանների, աղբարկղերի պատրաստումը և տեղադրումը, իսկ դրանց ներկման և տարածքի կանաչապատման աշխատանքները կամավորական սկզբունքով  կատարվել են ԵԳԱ-ի և համայնքի երիտասարդների կողմից:

2011թ.ից ԵԳԱ-ն վերանվանվեց ՀԵՆԱ-ի՝ Համայնքային երիտասարդական նախաձեռնության ակումբի՝ թեւակոխելով զարգազման եւ ակտիվության նոր փուլ:

Այդ օրից ի վեր ՀԵՆԱ-ի  կյանքի են կոչել մի շարք ծրագրեր:
Ակումբի կողմից տարբեր ծրագրերով գյուղի տարածքում իրականացրել են շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ: Դրանցից առաջինը WWF  կազմակերպության միջոցներով կազմակերպված  «Մաքուր Դսեղ» ծրագրի շրջանակներում իրականացված աղբահանությունն էր, որի ժամանակ  ՀԵՆԱ-ի անդամները մաքրման աշխատանքներ կատարեցին «Ծովեր» հանգստյան գոտու տարածքում: 
                                    
 Հաջորդ դրամաշնորհը տրամադրվել էր Խաղաղության կորպուսի կողմից, որով անհրաժեշտ պարագաններ գնվեց աղբահանություն իրականացնելու համար: Այս ծրագրի շրջանակներում մաքրման աշխատանքներ կատարվեցին  «Սիրուն խաչ»  կոչվող խաչքարի շրջակայքում և 13-րդ դարին պատկանող հին գերեզմանոցում:

Օգտագործելով վերոնշյալ ծրագրերիի ժամանակ ձեռքբերած գործիքներն ու բարագաները ՀԵՆԱ-ն մշտապես  մաքրման աշխատանքներ է իրականացնում համայքում:                                                                                                                                                              ՀԵՆԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի մեծ մասը հնարավոր են դառնում Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության եւ ԱՄՆ միջազգային զարգազման գործակալության ֆինասավորմամբ եւ ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ: Նշված կազմակերպությունների հետ համատեղ Դսեղի ՀԵՆԱ-ն հաջողությամբ իրականացրել է 4 ծրագիր, ընթացքի մեջ է 5-րդը:

1.      «Պարային տարազի ձեռքբերում», որի նպատակն էր համայնքի ներգրավման և մասնակցության միջոցով ապահովել պարային համույթին տարազներով: Այս նպատակի իրագործումը նպաստեց Դսեղ համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը և ազգային արժեքների պահպանմանը: Համայնքի զարթոնք պարային համույթը ապահովվեց պարային տարազով:

2.      «Մայիսյան հաղթանակներին ընդառաջ», որի նպատակն էր Հայրենական մեծ պատերազմի  զոհերի ու վետերանների, արցախյան գոյամարտի ազատամարտիկների հայրենանվեր ու անձնվիրաց մաքառումներին  արժանավայել մեծարումն ու երիտասարդների  հայրենասիրության  բարձրացումը: Ծրագրի շրջանակներում մաքրման աշխատանքներ իրականացվեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքում, կազմակերպվեց հաղթանակներին նվիրված, վետերանների մեծարման միջոցառում:

3.      «Բնապահպանության ամառային ճամբար», որի նպատակն էր պատրաստել 60 բնագետ-առաջնորդներ, որոնք ակտիվորեն կմասնակցեն Դսեղ և Չկալով  համայնքների բնապահպանության  խնդիրների լուծմանը: Խրագրի շրջանակներում հուլիսի 22-29 ընկած ժամանակահատվածում, 2 փուլով կազմակերպեց բնապահպանական  ճամբար, որին մասնակ Այդ ճամբարին մասնակցեցին 60 երեխա, որոնցից 10-ը հարևան Չկալով համայնքից էին: Կազմակերպվեցին մի շարք բնապահպանական խաղեր, սեմինարներ և ֆիլմերի դիտումներ:

4.      «Փորձի փախանակում եւ համագործակցություն», որի նպատակն էր նպաստել Դսեղ և Ախթալա  համայնքների երիտասարդների միջև համագործակցության հաստատմանը, կուտակված փորձի փոխանակմանը, ինչպես նաև աջակցել միջհամայնքային հարաբերությունների ձևավորմանը և երկու համայնքների երիտասարդների ակտիվացմանը` ներգրավելով նրանց համայնքներում  կամավորական տարբեր նախաձեռնությունների կազմակերպման և իրականացման գործընթացներում: Դսեղի ՀԵՆԱ-ի անդամները այց կատարեց Ախթալայի ՀԵՆԱ, յուրաքանչյուր ՀԵՆԱ ներկայացրեց իր գործունեությունը, իրագործած ծրագրերը, հաջողության գրավականները: Արդյունքում երկու ՀԵՆԱների միջև տեղի ունեցավ փորձի փոխանակում, գտնվեցին հետագա համագործակցության եզրեր:

5.      Այժմ իրականացնում ենք «Դսեղի ամսաթերթ» ծրագիրը, որի նպատակն է Նպաստել Դսեղ համայնքում տեղեկատվության հասանելիության  և բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացմանը:

ՀԵՆԱ-ում ընդգրկված են և´ դպրոցականներ, և´ շրջանավարտներ, և´ ԲՈւՀ-ի ուսանողներ: Խմբի անդամներից շատերը մշակույթի տան պարային խմբի սաներ ենԽԿ կամավորի կողմից իրականացված անգլերենի դասընթացներին են հաճախում: Նրանք ոչ միայն համայնքում իրականացվող հասարակական աշխատանքների ակտիվ մասնակիցներ են, այլ նաև աչքի են ընկնում իրենց գիտելիքների բարձր մակարդակով: Նրանցից հինգը2012-ին ներկայացնելով Դսեղի միջնակարգ դպրոցը, մասնակցեցին «Հայ ասպետ» հաղորդաշարի եզրափակիչ խաղին  և ընդամենը մեկ միավորով զիջելով առաջին  տեղին, վաստակեցին արծաթե մեդալ:

1 комментарий:

  1. Բարի այս ժամ: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունն ու կատարած աշխատանքը: Ինքս պատրաստ եմ թղթակցել, կամ օգնել ինչ-ինչ հարցերում: Օրինակ, մի քիչ լավ չեմ պատկերացնում ֆորմատը, ինչպիսի նյութեր եք դնում, միայն գյուղի անց ու դարձին վերաբերվող թե ասենք հետաքրքրասերի կամ օգտակար խորհուրդների էջ ունեք...

    ОтветитьУдалить