Դսեղում ԽԿ կամավոր Մերի Էն Հարթիի սեփական նախաձեռնությամբ հուլիսի 1-3 ընկած ժամանակահատվածում կազմակերվեց եռօրյա անգլերենի ճամբար, որին մասնակցեցին 45 դպրոցահասակ երեխաներ՝ Դսեղ, Դեբեդ և Վահագնիի համայնքներից: Ճամբարային օրերի արդյունավետ անցկացմանը իր ներդրումն ունեցավ Դսեղի դպրոցի օտար լեզվի մասնագետ Անուշ Ղորխմազյանը՝ կամավոր սկզբունքով աշակերտներին փոխանցելով իր գիտելիքները:
Ճամբարի ընթացքում աշակերտները ստացան գիտելիքներ, երեք օր անգլերեն լեզվով շփվեցին տարբեր կամավորների և ուսուցիչների հետ, խաղացին լեզուն զարգացնող տարբեր խաղեր, կատարեցին վարժություններ:
Մասնակիցների ծնողներն իրենց գոհունակությունն հայտնեցին ճամբարի կազմակերպիչներին և ցանկություն հայտնեցին, որ նման միջոցառումներն առավել հաճախակի լինեն համայնքում:
Комментариев нет:
Отправить комментарий