пятница, 26 июля 2013 г.

Իրականացվեց «Փորձի փոխանակում» ծրագիրը

Դսեղի ՀԵՆԱ-ն, ֆինանսավորում ստանալով Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից, իրականացրեց «Փորձի փոխանակում» ծրագիրը: Այն բաղկացած էր մի քանի փուլից:
Առաջին փուլում հանդիպում կազմակերպվեց  Շիրակի մարզի Սառնաղբյուր և Լոռու մարզի Դսեղ համայնքների ՀԵՆԱ անդամների միջև: Այն մեծ հնարավորություն ընձեռեց երկու համայնքների երիտասարդներին ներկայացնելու միմյանց  կողմից իրականացված ծրագրերի մասին, կիսվել փորձով: Հանդիպման ընթացքում Սառնաղբյուրի ՀԵՆԱ համակարգող Կարեն Այվազյանը  «Առաջնորդություն» թեմայով  դասընթաց վարեց: Կազմակերպվեցին  գործնական աշխատանքներ ու խաղեր, որոնք  ավելի ամրապնդեցին  երիտասարդների ձեռք բերած գիտելիքները:
Ծրագրի հաջորդ փուլում Դսեղի ՀԵՆԱ-ան ձեռք բերեց տեխնիկան կարևոր սարքավորումներ՝  պրոյեկտոր և տեսախցիկ: Պրոյեկտորը  կծառայի սեմինարների անցկացման  և կինոդիտումների իրականացման համար: Տեսախցիկը կնպաստի առավել արդյունավետ լրահավաքում իրականացնելուն:



Комментариев нет:

Отправить комментарий