Դսեղում հուլիսի 14-21-ը , ավստրիացի երիտասարդ արվեստագետները անցկացրեցին մշակութների փոխանակման ճամբար, որի նպատակն էր, կատարողական սեմինարների միջոցով, ներկայացնել ավստրիական մշակութը, ինչպես նաև ծանոթանալ հայկական մշակույթին: Այս նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրն մշակվել էր Դսեղում Խաղաղության կորպուսի կամավոր Մերի Էն Հարթիի և ավստրիացի երիտասարդ արվեստագետ Ֆաբիան Շոլդայի ջանքերով:
Ավստրիացի 26 երիտասարդներ, մեկ շաբաթ շարունակ, բնակվում էին հայ ընտանիքներում, ինչը հնարավորություն էր տալիս ծանոթանալ ինչպես մշակութային կյանքին, այնպես էլ հայերի կենցաղավարությանը:
Այս ճամբարին մասնակցում էին նաև 30 դսղեցի երիտասարդներ, որոնց մեծ մասը համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի անդամներ էին:
Երիտասարդները մեկ շաբաթ շարունակ տքնաջան աշխատանքների մեջ էին, որի արդյունքն շատ չսպասեցրեց: Շաբաթվա վերջում նրանք հանդես եկան համատեղ ելույթով: Մասնակիցները հանդես եկան ինչպես պարային համարներով, երաժշտական կատարումներով, այնպես էլ թատերական ներկայացումներով:
Ճամբարային օրերն անցկացվեցին Դսեղի հանրակրթական դպրոցի շենքում, որին մեծ աջակցություն ցուցաբերեց դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը:
Комментариев нет:
Отправить комментарий