суббота, 21 сентября 2013 г.

Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան


Սեպտեմբերի 21-ին  ողջ հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության  Անկախության օրը: Տոն, որ, հիրավի, համազգային է: Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով, 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

‹‹Վերնատուն›› ամսաթերթի խմբակցությունը շնորհավորում է ողջ հայությանը` տոնի կապակցութամբ` մաղթելով, նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ, միասնականություն,  ամուր կամք` էլ ավելի շենացնելու  ու հզորացնելու մեր հայրենիքը, կերտելու մեր երազանքների  հզոր Հայաստանը:

Փառք Հայաստանի անկախությունը նվաճած բոլոր մարտիկներին:

 

Այս հիասքանչ տոնի առթիվ Դսեղի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի անդամները կազմակերպել էին միջոցառում: Միջոցառմանը ներկա էին նաև Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը և դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը: Միջոցառման ավարտին շնորհավորական ելույթով հանդես եկավ գյուղապետ Ն.Քոչարյանը՝ ցանկանալով հայ ազգին խաղաղություն և բարեկեցություն: 

 

пятница, 6 сентября 2013 г.

‹‹Թումանյանական հեքիաթի օր ›› Դսեղում


Արդեն ութերորդ տարին է, Լոռու մարզի Դսեղ համայնքում, անց է կացվում ‹‹Թումանյանական հեքիաքի օր››  խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն:

Այս տարի ևս փառատոնին և նրա շրջանակում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներին ու տոնախմբություններին մասնակցելու համար Երևանից և հանրապետության տարբեր մարզերից Դսեղ էին ժամանել բազմաթիվ հյուրեր, արվեստի գործիչներ, մտավորականներ, Լոռու մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

 

Դսեղյան փառատոնը նպաստում է ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ազգերի մշակույթների մերձեցմանը, տիկնիկային արվեստի բնագավառում ժամանակակից  ձեռքբերումների փոխադարձ ծանոթացմանը, փորձի փոխանակմանը: Փառատոնը հովանավորել են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, ‹‹Ջինիշյան›› հիշատակի հիմնադրամը, ‹‹Զիգզագ››, ‹‹Գրանդ քենդի››, ‹‹Սելենա սերվիս›› ընկերությունները:

 

воскресенье, 1 сентября 2013 г.

Սեպտեմբերի մեկը Դսեղում


Սեպտեմբերի մեկին՝Գիտելիքի օրվա առթիվ, Դսեղի մինջնակարգ դպրոցում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ  դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը: Նա շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթեց հաջողություններ նոր ուսումնական տարում: Այս տարի Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն ընդունեց 20 առաջին դասարանի աշակերտ: Առաջին դասարանցիներին  ողջույնի խոսք հղեց  դասվար Գայանե Հովհաննիսյանը: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը պատվոգրեր հանձնեց անցած ուսումնական տարում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին:

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
‹‹Վերնատուն›› ամսաթերթի խմբակցությունը ևս շնորհավորում է Ձեզ` սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Ցանկանում ենք,  որ  գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը Ձեզ ուղեկցի  ուսումնառության բոլոր տարիներին: