Արդեն ութերորդ տարին է, Լոռու մարզի Դսեղ համայնքում, անց է կացվում ‹‹Թումանյանական հեքիաքի օր›› խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն:
Այս տարի ևս փառատոնին և նրա շրջանակում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներին ու տոնախմբություններին մասնակցելու համար Երևանից և հանրապետության տարբեր մարզերից Դսեղ էին ժամանել բազմաթիվ հյուրեր, արվեստի գործիչներ, մտավորականներ, Լոռու մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Դսեղյան փառատոնը նպաստում է ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ազգերի մշակույթների մերձեցմանը, տիկնիկային արվեստի բնագավառում ժամանակակից ձեռքբերումների փոխադարձ ծանոթացմանը, փորձի փոխանակմանը: Փառատոնը հովանավորել են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, ‹‹Ջինիշյան›› հիշատակի հիմնադրամը, ‹‹Զիգզագ››, ‹‹Գրանդ քենդի››, ‹‹Սելենա սերվիս›› ընկերությունները:
Комментариев нет:
Отправить комментарий