Սեպտեմբերի մեկին՝Գիտելիքի օրվա առթիվ, Դսեղի մինջնակարգ դպրոցում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը: Նա շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթեց հաջողություններ նոր ուսումնական տարում: Այս տարի Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն ընդունեց 20 առաջին դասարանի աշակերտ: Առաջին դասարանցիներին ողջույնի խոսք հղեց դասվար Գայանե Հովհաննիսյանը: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը պատվոգրեր հանձնեց անցած ուսումնական տարում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին:
Սիրելի′ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
‹‹Վերնատուն›› ամսաթերթի խմբակցությունը ևս շնորհավորում է Ձեզ` սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Ցանկանում ենք, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը Ձեզ ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

Комментариев нет:
Отправить комментарий