Սեպտեմբերի 21-ին ողջ հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: Տոն, որ, հիրավի, համազգային է: Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:
1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով, 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
‹‹Վերնատուն›› ամսաթերթի խմբակցությունը շնորհավորում է ողջ հայությանը` տոնի կապակցութամբ` մաղթելով, նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ, միասնականություն, ամուր կամք` էլ ավելի շենացնելու ու հզորացնելու մեր հայրենիքը, կերտելու մեր երազանքների հզոր Հայաստանը:
Փառք Հայաստանի անկախությունը նվաճած բոլոր մարտիկներին:
Այս հիասքանչ տոնի առթիվ Դսեղի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի անդամները կազմակերպել էին միջոցառում: Միջոցառմանը ներկա էին նաև Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը և դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը: Միջոցառման ավարտին շնորհավորական ելույթով հանդես եկավ գյուղապետ Ն.Քոչարյանը՝ ցանկանալով հայ ազգին խաղաղություն և բարեկեցություն:
Комментариев нет:
Отправить комментарий