Դսեղի ՀԵՆԱ-ն, ֆինանսավորում ստանալով Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից, իրականացրեց «Փորձի փոխանակում» ծրագիրը: Այն բաղկացած էր մի քանի փուլից:
Առաջին փուլում հանդիպում կազմակերպվեց Շիրակի մարզի Սառնաղբյուր և Լոռու մարզի Դսեղ համայնքների ՀԵՆԱ անդամների միջև: Այն մեծ հնարավորություն ընձեռեց երկու համայնքների երիտասարդներին ներկայացնելու միմյանց կողմից իրականացված ծրագրերի մասին, կիսվել փորձով: Հանդիպման ընթացքում Սառնաղբյուրի ՀԵՆԱ համակարգող Կարեն Այվազյանը «Առաջնորդություն» թեմայով դասընթաց վարեց: Կազմակերպվեցին գործնական աշխատանքներ ու խաղեր, որոնք ավելի ամրապնդեցին երիտասարդների ձեռք բերած գիտելիքները:
Ծրագրի հաջորդ փուլում Դսեղի ՀԵՆԱ-ան ձեռք բերեց տեխնիկան կարևոր սարքավորումներ՝ պրոյեկտոր և տեսախցիկ: Պրոյեկտորը կծառայի սեմինարների անցկացման և կինոդիտումների իրականացման համար: Տեսախցիկը կնպաստի առավել արդյունավետ լրահավաքում իրականացնելուն: