понедельник, 22 апреля 2013 г.

Դասընթաց «Քաղլրագրություն» թեմայով






Ապրիլի 20-ին և 21-ին Դսեղի  ՀԵՆԱ-ի անդամները մասնակցեցին «Քաղլրագրություն» թեմայով դասընթացի:
 Այն կազմակերպվել էր  ՀԿ  կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի  Վանաձոր  Իֆոտուն ծրագրի շրջանակներում: Դասընթացը վարեց լրագրող Վահագն Անտոնյանը: Սկզբում ՀԵՆԱ անդամները ծանոթացան թեմատիկ նյութին,որից հետո կատարեցին գործնական աշխատանք: Քննարկվեցին նաև «Վերնատուն» ամսաթերթի առաջիկա համարում հրատարակվելիք նյութերը: 



Դասընթացը անցավ բուռն քննարկումներով: ՀԵՆԱ անդամները ձեռք բերեցին նոր գիտելիքներ լրագրության վերաբերյալ, որոնք կկիրառվեն ամսաթերթը ավելի կատարելագործելու համար:



Եղեռնի հիշատակի օր



Ապրիլի 24-ին, ժամը 10:30-ին Դսեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերի հիշատակին`ծաղիկներ կդրվեն հուշարձանին:

среда, 17 апреля 2013 г.

пятница, 12 апреля 2013 г.

«Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը



Այսօր Դսեղի մշակույթի տանը տեղի ունեցավ «Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը
Շնորհանդեսի հյուրերն էին
Քաունթերփարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը,
քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու  Վահե Դարբինյանը, ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աշխատակից Հերմինե Գասպարյանը, Դսեղի գյուղապետարանի աշխատակազմը` հանձինս գյուղապետ Նորիկ Քոչարյանի, առողջապահական կենտրոնի անձնակազմը, միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը  և բազմաթիվ դսեղցիներ:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկան` ՀԵՆԱ-ի համակարգող Էֆրիդա Եգանյանը, գյուղապետ Նորիկ Քոչարյանըդպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները
Միջոցառման մշակութային մասը նվիրված էր «Մայրության և գեղեցկության» տոնին: ՀԵՆԱ անդամները բանաստեղծություններ և երգեր նվիրեցին գարնանային այդ գեղեցիկ տոնի առիթով: Պարային համարներով հանդես եկավ  նաև «Զարթոնք» պարային համույթը: Միջոցառման վերջում «Վերնատուն»  ամսաթերթի անդրանիկ համարից բաժանվեց բոլոր ներկաներին:
«Վերնատուն» ամսաթերթի էլեկտրոնային տարբերակը՝ http://issuu.com/nishemodo/docs/desgh_newsletter










воскресенье, 7 апреля 2013 г.

Շնորհավորում ենք


Սիրելի´ մայրեր, քույրեր, տատիկներ ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները` կանանց միամսյակի  կապակցությամբՈրպես պատմական իրողություն` հատկապես հայ մայրերը, իրենց աննկարագրելի ներդրումն են ունեցել ոչ միայն մեր ազգի պահպանման, սերունդների կրթման և դաստիրակման գործում, այլև իրենց ոգեղեն կեցվածքով մշտապես եղել են հայ ընտանիքի ամուր սյունն ու կայուն ընտանիքի երաշխավորը: Ցանկանում ենք առողջություն, կանացի երջանկություն և իղձերի իրականացում: Այսօրվա խորհուրդը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորելու ձեր անգնահատելի դերը և մաղթելու ամրություն ու ներդաշնակություն ձեզ`ձեր ընտանիքներում, աշխատանքում և բոլոր նոր ձեռնարկումներում:

Բարեկարգ դպրոց


Ապրիլի 7-ին Դսեղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շաբաթօրյակ:
Շաբաթօրյակին մասնակցում էին 1-12-րդ դասարանների  աշակերները:
 Առավել ակտիվ էին 6-րդ դասարանը` դասղեկ Ա. Ղուլինյան, 5-րդ  դասարանը` դասղեկ Ջ. Վարդանյան, 9-րդ դասարանը` դասղեկ Ս. Դալլաքյան:
Ավարտական դասարանների աշակերտները տնկեցին անվանական ծառեր, իսկ միջին դասարանների  աշակերտները զբաղվեցին ծաղիկների տնկմամբ և շրջակայքը մաքրելու աշխատանքներով:
Շաբաթօրյակի ընթացքում բարեկարգվեց դպրոցի շրջակայքը. մաքրվեց աղբից, ծառեր ու ծաղիկներ տնկվեցին:
Ըստ դպրոցի տնօրեն Է. Շեկոյանի` հետագայում նմանատիպ միջոցառումների ժամանակ  պետք է  ավելի մեծանա երեխաների ներգրավվածությունը, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի իր շրջակայքի մաքրության կարևորությունը և պարտավորված զգա  դպրոցի տարածքը մաքուր պահելու  հարցում:
Աշակերտների ծնողները նույնպես գոհունակություն հայտնեցին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար: Սյուզաննա Խառատյանը նշեց, որ այդպիսի միջոցառումների շնորհիվ երեխան մանկուց կսովորի սիրել իր գյուղը և  տարբեր քայլեր կձեռնարկի այն գեղեցիկ դարձնելու ուղղությամբ՝ նշելով, որ իր երեխան շատ ուրախ է կոլեկտիվի հետ աշխատելու համար:


суббота, 30 марта 2013 г.

Ֆոտո եւ վիդեո հմտություններ




Այսօր՝ մարտի 30-ին, Դսեղի ՀԵՆԱ-ում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր Ինֆոտուն ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր դասընթաց` «Ֆոտո եւ վիդեո հմտություններ սկսնակների համար» թեմայով, որին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 9 անդամներ: Դասընթացը վարեց Գոռ Աղաջանյանը: Տեսական նյութի մատուցումից հետո,երիտասարդներին տրվեց գործնական աշխատանք:Նրանք իրենց ֆոտոապարատներով,բնության գրկում, բազմաթիվ փորձեր կատարեցին`նկարելով գեղեցին և յուրօրինակ բնանկարներ: Այնուհետև նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները: Այս ընթացքում տեղի ունեցավ բուռն քննարկում, որն էլ ավելի ամրապնդեց ձեռք բերված գիտելիքները: