воскресенье, 7 апреля 2013 г.

Բարեկարգ դպրոց


Ապրիլի 7-ին Դսեղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շաբաթօրյակ:
Շաբաթօրյակին մասնակցում էին 1-12-րդ դասարանների  աշակերները:
 Առավել ակտիվ էին 6-րդ դասարանը` դասղեկ Ա. Ղուլինյան, 5-րդ  դասարանը` դասղեկ Ջ. Վարդանյան, 9-րդ դասարանը` դասղեկ Ս. Դալլաքյան:
Ավարտական դասարանների աշակերտները տնկեցին անվանական ծառեր, իսկ միջին դասարանների  աշակերտները զբաղվեցին ծաղիկների տնկմամբ և շրջակայքը մաքրելու աշխատանքներով:
Շաբաթօրյակի ընթացքում բարեկարգվեց դպրոցի շրջակայքը. մաքրվեց աղբից, ծառեր ու ծաղիկներ տնկվեցին:
Ըստ դպրոցի տնօրեն Է. Շեկոյանի` հետագայում նմանատիպ միջոցառումների ժամանակ  պետք է  ավելի մեծանա երեխաների ներգրավվածությունը, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի իր շրջակայքի մաքրության կարևորությունը և պարտավորված զգա  դպրոցի տարածքը մաքուր պահելու  հարցում:
Աշակերտների ծնողները նույնպես գոհունակություն հայտնեցին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար: Սյուզաննա Խառատյանը նշեց, որ այդպիսի միջոցառումների շնորհիվ երեխան մանկուց կսովորի սիրել իր գյուղը և  տարբեր քայլեր կձեռնարկի այն գեղեցիկ դարձնելու ուղղությամբ՝ նշելով, որ իր երեխան շատ ուրախ է կոլեկտիվի հետ աշխատելու համար:


Комментариев нет:

Отправить комментарий