пятница, 12 апреля 2013 г.

«Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը



Այսօր Դսեղի մշակույթի տանը տեղի ունեցավ «Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը: 
Շնորհանդեսի հյուրերն էին` 
Քաունթերփարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը,
քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու  Վահե Դարբինյանը, ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աշխատակից Հերմինե Գասպարյանը, Դսեղի գյուղապետարանի աշխատակազմը` հանձինս գյուղապետ Նորիկ Քոչարյանի, առողջապահական կենտրոնի անձնակազմը, միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը  և բազմաթիվ դսեղցիներ:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկան` ՀԵՆԱ-ի համակարգող Էֆրիդա Եգանյանը, գյուղապետ Նորիկ Քոչարյանը, դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները: 
Միջոցառման մշակութային մասը նվիրված էր «Մայրության և գեղեցկության» տոնին: ՀԵՆԱ անդամները բանաստեղծություններ և երգեր նվիրեցին գարնանային այդ գեղեցիկ տոնի առիթով: Պարային համարներով հանդես եկավ  նաև «Զարթոնք» պարային համույթը: Միջոցառման վերջում «Վերնատուն»  ամսաթերթի անդրանիկ համարից բաժանվեց բոլոր ներկաներին:
«Վերնատուն» ամսաթերթի էլեկտրոնային տարբերակը՝ http://issuu.com/nishemodo/docs/desgh_newsletter










Комментариев нет:

Отправить комментарий