Հոկտեմբերի 1-ին Երևանի Սիրահարների այգում կայացավ «Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես» անվանմամբ միջացառումը, որին մասնակցում էին 43 համայնքներ:
Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր համայնք հատուկ պատրաստված տաղավարներում ներկայացնում էր իրեն բնորոշ կերակրատեսակները, պտուղն ու բանջարեղենը, նաեւ' տեղական արտադրատեսակները:
Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր համայնք հատուկ պատրաստված տաղավարներում ներկայացնում էր իրեն բնորոշ կերակրատեսակները, պտուղն ու բանջարեղենը, նաեւ' տեղական արտադրատեսակները:
Քաունթերփարթը հրավիրել էր Հայաստանի ողջ տարածքում գտնվող իր 43 գործընկերհամայնքներին` նշելու իրենց երեք տարվա համագործակցությունը և հասարակայնությանը ներկայացնելու Հայաստանի մարզերի ներուժը: Քաունթերփարթի խնդրանքով համայնքները մայրաքաղաք էին բերել իրենց խոհարարական բարիքները, ձեռքի աշխատանքները և ազգային զարդերի ընտրանին:
<<Բազմաթիվ հայեր համարում են, որ մայրաքաղաք Երևանն է հայկական մշակույթի և տաղանդի կենտրոնը: Այսօրվա փառատոնն ապացուցեց, որ դա այդքան էլ այդպես չէ, որ Հայաստանի խոհանոցային ու գեղարվեստական տաղանդները տարածված են ամբողջ երկրով մեկ` սփռված հովիտներում ու լեռներում: Հազարավոր այցելուներ կարողացան տեսնել այն ներուժը, որը Քաունթերփարթը ամեն օր է տեսնում` աշխատելով այս համայնքների հետ>>, – նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հովանավորվող Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի ( ՔՀՏԻԱԾ ) ղեկավար` Կարլ Հոֆստրան:
Թատերական ներկայացումների, պարային համարների ու համերգի ողջ ընթացքում միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական հանրության անդամներ: Նրանք միացել էին մարզերից ժամանած հյուրերին, համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, ակտիվ քաղաքացիական խմբերին, տեղական ՀԿ-ներին, երևանցիներին և զբոսաշրջիկներին` զբոսնելու Հայաստանի ողջ տարածքով՝ առանց այգուց դուրս գալու:
Комментариев нет:
Отправить комментарий