пятница, 28 июня 2013 г.

Երիտասարդների կամավորության հերթական դրսևորումը

Լոռու մարզի Դսեղ, Ախթալա և Մարգահովիտ  գյուղերի Համայնքային երիտասարդական ակումբները    և                  Համայնքային ակտիվ խմբի անդամները «Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն»  ծրագրի շրջանակներում այցելել էին Վանաձորի Ծերերի տուն: Ակումբների երիտասարդները երգ ու պարով ուրախացրեցին ծերերին: Նրանք իրենց հետ բերել էին իրենց իսկ ձեռքով պատրաստած գյուղական ուտեստները,  որոնք  հյուրասիրեցին Ծերերի տան բնակիչներին: «Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»  ՀԿ-ն՝ Քաունթերփարթ ինթերնեշընըլի Հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Լոռու մարզում կազմակերպիչը «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման  հասարակական  կենտրոնն  է, որն աշխատում է այդ համայնքներում:
Ծրագրի նպատակն էր համայնքներում ընդլայնել կամավորությունը: Եվ բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան ակցիան հաջողությամբ իրականացնելու համար:

Վերջում Ծերերի տան բնակիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ այցերը կլինեն ավելի հաճախակի:


четверг, 27 июня 2013 г.

«Փայտե» ցուցահանդես՝ թումանյանական մոտիվներով

«Լռության լեզուն» ցուցահանդեսը հյուրընկալվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Փայտե արձանիկները, քանդակները տուն-թանգարան այցելած յուրաքանչյուր մարդու անտարբեր չեն թողնում. ցուցահանդեսի ու քանդակների հեղինակ Սուսաննա Օհանյանն այս ցուցահանդեսը պատրաստել է Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյա հոբելյանին ընդառաջ. «Թեկուզ լռությամբ, բայց կարող ենք հիշել Ամե նայն հայոց բանաս տեղծի հոբե լյանը»,- նշում է տի կին Օհա նյանը: Բոլոր քան դակներն ինքն իր ձեռքով է քանդակում:   Այսօր էլ ներկայացել է Թումանյա նական ստեղծա գործությունների քանդակներով, Լոռվա գյուղա տնտեսական պատկերներով. «Ձիթհան», «Եզան պայ տում», «Հորիքչին», «Հորովել» և այլն: Քան դակ ների հեղինակը ցուցահանդեսներ է ունեցել Փայտարվեստի թանգարանում, «Նարեկացի» ար վես տի միու թյունում, Վանաձորում, Ստեփա նա վանում, ունե ցել է անհատական ցուցահանդեսներ: Մաս նակ ցել է նաև Քրիստոնեության 1700-ամյակին նվիր ված «փայտե» ցուցա հան դեսներին, մի շարք քանդակների համահեղինակ է: Բայց այսօրվա ցուցահանդեսն, ըստ Սուսան նա Օհանյանի, յուրահատուկ է իր համար. «Շատ հաճելի է և հոգե հարազատ: Արժանացել եմ ջերմ ընդունե լու թյան»: Թումանյանի տուն-թանգա րա նի վարիչ Ռոզա Ղա զումյանը ևս տպավորված է ցուցադրու թյամբ. «Հետաքրքիր է նրանով, որ թանգարանի առօրյայի մեջ նորություն մտավ: Աշխատան քները հետա քրքիր են, մանավանդ որ գերա կշռում են Թումա նյանական ստեղծագործու թյունների քանդակ ները: Հետաքրքիր աշխա տան քներ կան: Հետա քրքիր է, երբ կինն է աշխատել փայտի հետ: Դա մի յուրահատ կու թյուն է, հատկապես երբ նա ինքնուս է»: Ինքնուս քանդակագործն իր աշխատանքներն ստեղծում է միայն դրանց մա սին լայն պատ կերացում ունենալուց հետո: «Ձիձհանի քանդակն ստեղ ծելուց առաջ շուրջ ութ տարի հետաքրքրվել և տեղեկություններ եմ քաղել, ծանոթացել ամեն դետալին, նոր միայն քանդակել այն: Թումանյանի ստեղծագոր ծու թյունների քանդակ ներն ստեղծել եմ կարճ ժամանակահատվածում, քանի որ արդեն պատկերացում ունեի հեքիաթների հերոսների մասին»:   
      


вторник, 25 июня 2013 г.

Արցախյան պատերազմի դսեղցի հերոսը

Արցախյան պատերազմի ընթացքում Լոռու մարզի Դսեղ գյուղից շատերը գնացին ռազմաճակատ, սակայն Արթուր Մուրադյանը    զոհ գնաց մարտերին,           իսկ Մհեր  Հախվերդյանը զոհվեց համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում՝             ավելի ուշ: Դսեղ գյուղի կենտրոնում բացվեց նրանց հիշատակը հավերժացնող հուշաքար: Դսեղի գյուղապետ Նորիկ Քո չա րյանը, բացելով միջոցառումը, նշեց.«Բոլորի ցավն եմ կիսում այսօր, քանի որ իսկապես կորցրել ենք, բայց պար տավոր ենք հիշել նահատակվածներին: Թող անմահություն լինի այն զավակներին, ովքեր մտածված կեր պով մահվան են գնացել»: «Բար ձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած Արթուրը, որպես գյուղական ուսու ցիչ, ազատված էր ծառայությունից, սակայն մի օր եկավ և ասաց, որ բանակին սպաներ են պետք, ինչպես կարող էր ինքը չգնալ այն դեպքում, երբ պահեստազորի ավագ լեյտենանտ էր: Երեք տղա ուներ, որոնցից մեկը դեռ շատ փոքր էր»,-արցունքն աչքերին՝ հիշում է Արթուրի մայրը՝ տիկին Սոխակը: Շախմատի սիրահար Արթուրի մասին դասընկերներն ու հարազատները միմիայն դրվատանքի խոսքեր են ասում.«Լավ ընկեր էր, լավ մարդ, լավ զավակ»:
Բազմամարդ միջոցառման ընթացքում Լոռու մարզպետարանից, մայրաքաղաքից և հարևան շրջաններից եկած հյուրերին ու դսեղցիներին տրվեց մատաղ:



Մանկական խաղահրապարակ Դսեղում

Հունիսի 25-ին  հաջողությամբ կյանքի կոչվեց  Դսեղում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր  Մերի Էն  Հարթիի և Դսեղի ՀԱԽ-ի անդամ Մանիկ Եգանյանի  նախաձեռնությամբ մշակված ծրագիրը: Ծրագրի արդյունքում գյուղի կենտրենում բացվեց  ժամանակակից ոճով կառուցված մանկական խաղահրապարակ: Ծրագրի շրջանակներում տեղադրվել են  5 նստարան, 1  ունիվերսալ սահարան, 1 պտույտ, 4 տարբեր տիպի ճոճանակ, 5 աղբաման, որոնցից մեկը նվեր Մերի Էն  Հարթիի կողմից: Ամբողջ բյուջեն տրամադրել է Խաղաղության կորպուսը և որոշակի ներդրում է կատարել նաև գյուղապետարանը:

Միջոցառմանը ներկա էր Խաղաղության կորպուսի ծրագրային մասի ղեկավար Մառլենա Հովակիմյանը, ով ողջունելի համարեց կամավորության փաստը համայնքում և շնորհակալություն հայտնեց Մանիկ Եգանյանին ՝ ծրագիրը կամավոր սկզբունքով ղեկավարելու համար:

Գյուղապետ Նորիկ  Քոչարյանը ևս շնորհակալական խոսքով հանդես եկավ և նշեց, որ նման ծրագրերը գյուղի համար կենսական նշանակություն ունեն:
Միջոցաման ընթացքում ելույթներով հանդես եկան Դսեղի նախակրթական ուսումնական հաստատության սաները: Միջոցառման զվարճալի պահը ծաղրածու Պուպուշիկինն էր:
 




среда, 19 июня 2013 г.

ՈՒսուցչուհին և նրա ինքնագործ թատերական խումբը



2006թ. թվականից Դսեղում հիմք դրվեց «Թումանյանական հեքիաթի օր» ամենամյա տոնակատարությանը: Դսեղ ժամանեցին թատերական խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի շատ երկներից` անցկացնելու այդ հրաշալի միջոցառումը: Տեսնելով այդ ամենը, հենց հաջորդ տարի Դսեղի հանրակրթական դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչուհի Սուսաննա Թումանյանը, սեփական նախաձեռնությամբ,  ստեղծեց ինքնագործ թատերական խումբ և բեմադրեց առաջին ներկայացումները:

-Ի՞նչը հիմք հանդիսացավ խմբի ստեղծման համար:

- Թումանյանի հարկի տակ փառատոն էր կազմակերպվում, և մենք լինեինք դիտորդի դերում, դա մեզ պատիվ չէր բերում: Իմ դասղեկական դասարանից ստեղծեցի թատերական խումբ և սկսեցինք աշխատանքները:

-Ո՞րն էր խմբի  առաջին ներկայացումը:

- Առաջին ներկայացումը «Կիկոսի մահն»  էր` գերմաներեն լեզվով: Բացի նշված ստեղծագործությունից, բեմադրեցինք նաև «Անտառի տնակը»:

-Ո՞րն էր գերմաներեն լեզվով հանդես գալու պատճառը:

- Քանի որ ես ինքս գերմաներեն լեզվի մասնագետ եմ, որոշեցի հենց այդ լեզվով կազմակերպել ներկայացումները` հետապնդելով մի քանի նպատակ: Նախ՝ ակտիվացնել իմ դասարանը, խթանել գերմաներենի ուսուցումը, հանրությանը ճանաչելի դարձնել Թումանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև  իմ համայնքի երեխաների և օտարների շփումները դարձնել ավելի ինտենսիվ: Ունեցել ենք նաև ներկայացումներ հայերեն լեզվով: Հենք ընդունելով Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, փորձել ենք վեր հանել նաև մեզ հուզող հարցեր: Այս ներկայացումը բուռն արձագանք գտավ հասարակության շրջանում: Հաջորդ տարի խումբը բեմադրեց «Պապն ու շաղգամը» ստեղծագործությունը: Հանդիսատեսը միշտ էլ ծափողջյուններով է արձագանքել խմբի ելույթներին:

- Որտե՞ղ եք հանդես եկել ձեր ներկայացումներով:

- Խումբը ելույթներով հանդես է եկել ինչպես Հովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկների համար, այնպես էլ «Բերքի տոն» -ին կազմակերպված մեծ միջոցառմանը` Գյուլագարակում: Խումբը ելույթներ է ունեցել նաև Երևանում: Ստացել է պատվոգրեր և լավ բեմադրություն նոմինացիա:

- Ունեի՞ք  բեմադրությունների համար անհրաժեշտ սեփական տիկնիկներ եւ հագուստներ:

- Բեմադրությունների համար անհրաժեշտ տիկնիկները և պարագաները ժամանակավոր տրամադրել են փառատոնի կազմակերպիչները` հանձինս Արմեն Սաֆարյանի և մեր համագյուղացի Արմենուհի Խաչատրյանի, ովքեր մեզ օժանդակել են թատրոնի կայացման գործընթացում: Մի քանի տիկնիկ էլ խումբը նվեր է ստացել:

- Այժմ գործու՞մ է  խումբը:

- Թատերական խմբի սաները 2012 թվականին ավարտեցին դպրոցը և խումբը ցրվեց:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, քանի որ թատերական  խումբը ցրվել է:

- Ես ամեն տարի առիթը բաց չեմ թողնում տարբեր դասարանների իմ սաների հետ ներկայացումներ կամ այլ բնույթի միջոցառումներ կազմակերպել: Օրինակ 2012թ. աշնանը 9-րդ դասարանի աշակերտների ուժերով ներկայացրինք Gestatten, Froschkönig! (Թույլ տվե´ք, գորտ-թագավոր) հեքիաթը տուն-թանգարան այցելած մեծաթիվ զբոսաշրջիկների և համագյուղացիների համար, որը նույնպես ջերմ ընդունելիություն գտավ:

Ուսուցչուհին հաճախ է կազմակերպում գերմաներեն լեզվով միջոցառումներ: Հունիսի 3-ին 9-րդ դասարանցիները գերմանացի դասսական գրականության ներկայացուցիչների` Հայնեի, Գյոթեի, Շիլլերի ստեղծագործություններով ելույթ կունենան Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում: Ուսուցչուհին պատրաստվում է իր փորձով և գիտելիքներով կիսվել նաև հուլիսին գյուղ այցելող ավստրիացի արվեստագետների և երիտասարդների հետ:

суббота, 15 июня 2013 г.

Հայտարարություն

  ՀԱՐԳԵԼԻ ´  ԴՍԵՂՑԻՆԵՐ,
              Դսեղի  Համայնքային աշխատանքային խումբը  Քաունթերփարթ Ինթերնեշնլի Համայնքային զարգացման §Մշակութային կյանքի ակտիվացում¦ ծրագրի շրջանակներում  հայտարարում է  "Իմ գյուղը " խորագրով լուսանկարների մրցույթ: Մրցույթին    կարող են մասնակցել ամեն տարիքի մարդիկ: Լուսանկարները պետք է լինեն թվային ֆորմատի: Տպագրված ոչ մի լուսանկար չի ընդունվի այս մրցույթին մասնակցելու համար: Լուսանկարները պետք է արված լինեն թվային տեսախցիկով: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել  մինչև 3 հատ նկարներ: Բոլոր թվային ֆայլերը պետք է լինեն 5 մեգաբայթ կամ ավելի փոքր, պետք է լինեն JPEG կամ JPG ֆորմատի: Լուսանկարները պետք է լինեն ներկայացման ամսաթվից ամենաշատը 2 տարի առաջ նկարված և պետք է նախկինում որևէ մրցանակի արժանացած չլինեն: Լուսանկարները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. հասցեին kh.syuzan@gmail.com  և պետք է վերնագրված լինենԻմ գյուղը”: Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը 2013 թ.-ի հունիսի 27-ն է: Լավագույն լուսանկարները կտեղադրվեն կայքումwww.dsegh.am  և սոցիալական կայքերում: Լուսանկարների մրցույթի արդյունքները կտեղադրվեն Դսեղի մշակույթի տան նախասրահի մշտական ցուցադրության մեջ:

Դսեղի  Համայնքային աշխատանքային խումբ