суббота, 30 марта 2013 г.

Ֆոտո եւ վիդեո հմտություններ




Այսօր՝ մարտի 30-ին, Դսեղի ՀԵՆԱ-ում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր Ինֆոտուն ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր դասընթաց` «Ֆոտո եւ վիդեո հմտություններ սկսնակների համար» թեմայով, որին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 9 անդամներ: Դասընթացը վարեց Գոռ Աղաջանյանը: Տեսական նյութի մատուցումից հետո,երիտասարդներին տրվեց գործնական աշխատանք:Նրանք իրենց ֆոտոապարատներով,բնության գրկում, բազմաթիվ փորձեր կատարեցին`նկարելով գեղեցին և յուրօրինակ բնանկարներ: Այնուհետև նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները: Այս ընթացքում տեղի ունեցավ բուռն քննարկում, որն էլ ավելի ամրապնդեց ձեռք բերված գիտելիքները:

пятница, 29 марта 2013 г.

Թերթի դիզայնի խորհրդատվություն

Մարտի 24-ին, <<Թերթի դիզայնի խորհրդատվություն>> դասընթացի ժամանակ, Դսեղի ՀԵՆԱ-ի անդամներին իր փորձն ու գիտելիքները փոխանցեց Արմեն Օսիպովը: Դասընթացի նպատակն էր երիտասարդների մոտ զարգազնել համակարգչային կարողությունները,որպեսզի հատուկ ծրագրի միջոցով ճիշտ դիզայնավորեն առաջիկայում հրատարակվելիք ամսաթերթը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 6 անդամ,ովքեր գործնական աշխատանքների արդյունքում ամրապնդեցին ձեռքբերված գիտելիքները:

понедельник, 18 марта 2013 г.

Դասընթաց «Ինչպես ստեղծել եւ վարել բլոգ» թեմայով

Մարտի 17-ին Դսեղի ՀԵՆԱ-ում կազմակերպվեց «Ինչպես ստեղծել եւ վարել բլոգ» թեմայով, տեղում բացվեց Դսեղի ՀԵՆԱ-ի բլոգը՝ dseghyacac.blogspot.com հասցեով: Դասընթացի նպատակն էր երիտասարդներին  սովորեցնել  օնլայն մակարդակում սեփական ինֆորմացիոն հարթակի ստեղծումը և վարումը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 16 անդամ:Դասընթացի նյութը մատուցվեց պարզ ու հասկանալի եղանակով: Արդյունքում երիտասարդները ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ, որոնք կկիրառեն հետագա գործունեության ընթացքում: Բացվեց Դսեղի ՀԵՆԱ-ի բլոգը, որտեղ կտեղադրվեն ՀԵՆԱ գործունեության մասին պատմող նյութեր, ամսաթերթում տպագրվելիք հոդվածները:  

понедельник, 4 марта 2013 г.

«Լրագրության» թեմայով դասընթաց


Մարտի 3-ին Դսեղ համայնքում տեղի ունեցավ դասընթաց «Լրագրության» թեմայով, որին մասնակցեցին Դսեղի ՀԵՆԱ-ի 20 անդամ, ովքեր  ցանկանում էին ակտիվ մասնակցություն ունենալ  առաջիկայում հրատարակվելիք ամսաթերթի լրահավաքման գործընթացին և  հրատարակմանը: Դասընթացի նպատակն էր երիտասարդներին  տալ  գիտելիքներ և սովորեցնել հմտություններ, որոնք կօգնեին վերոնշյալ գործընթացը կազմակերպելու և հաջողությամբ իրականացնելու համար:

воскресенье, 24 февраля 2013 г.

Առաջնորդություն

Փետրվարի 24-ին Դսեղի ՀԵՆԱ-ն կրկին անգամ հանդես եկավ սեփական նախաձեռնությամբ՝ կազմակերպելով դասընթաց Առաջնորդություն թեմայով: Դասընթացը վարեցին  ՀԵՆԱ-ի անդամներ Աննա Ղազարյանը և Մանե Եգանյանը, ովքեր մասնակցել էին այլ ծրագրով ՀԿ Կենտրոնում անցկացված դասընթացին: Ներկա էին գտնվում 14 անդամ: Նրանց տրվեց ինչպես տեսական գիտելիքներ,այնպես էլ գործնական աշխաատանքներ: 

вторник, 19 февраля 2013 г.

Թումանյանի ծննդավայրում՝ Թումանյանական համերգ


Թումանյանի 144-ամյակի օրը գրողի ծննդավայր  Դսեղի Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր. նշվում էր մեծանուն բանաստեղծի հոբելյանը:
Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի հրավերով գյուղ էր ժամանել Վանաձորի <<Հորովել>> երգիպարի համույթը: Ելույթ ունեցան  մեներգիչ,  Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ Ստեփան Դալլաքյանն  ու խմբի այլ կատարողներ: Համերգի ընթացքում ելույթով հանդես եկավ  Դսեղի գյուղապետ  Նորիկ ՔոչարյանըՊարոն Քոչարյանն արտասանեց Հովհաննես Թումանյանի քառյակներից  և շնորհակալություն հայտնեց խմբին՝ գեղեցիկ ցերեկույթի համար:  Համերգի ընթացքում Թումանյանական ստեղծագործություններով հանդես եկան նաև Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Հանդիսատեսի շարքում էին գյուղապետարանի և Մշակույթի տան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի  աշխատակիցները, տարբեր տարիքի դսեղցիներ:   Հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր ունկնդրում դարերի խորքից եկած մեղեդիները: Գյուղացիները ցանկություն հայտնեցին , որ նման միջոցառումները  ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի երիտասարդներն ավելի մոտենան ազգային մշակույթին: Համերգի վերջում վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի և հանդիսատեսի կատարմամբ հնչեց Մեծ Լոռեցուն նվիրված  <<Անմահ  Թումանյան>> երգը:

понедельник, 11 февраля 2013 г.

«Իմ գյուղը» խորագրով շարադրությունների մրցույթ


Փետրվարի 11-ին ՀԵՆԱ համակարգողն ու անդամները հանդիպում ունեցան դպրոցի տնօրինության հետ, պատմել թերթի ծրագրի մասին, առաջարկել 5-8-րդ դասարաններում հանձնարարել շարադրություն «Իմ գյուղը» խորագրով, լավագույն շարադրությունը կտպագրվի թերթի առաջին համարում: