вторник, 19 февраля 2013 г.

Թումանյանի ծննդավայրում՝ Թումանյանական համերգ


Թումանյանի 144-ամյակի օրը գրողի ծննդավայր  Դսեղի Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր. նշվում էր մեծանուն բանաստեղծի հոբելյանը:
Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի հրավերով գյուղ էր ժամանել Վանաձորի <<Հորովել>> երգիպարի համույթը: Ելույթ ունեցան  մեներգիչ,  Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ Ստեփան Դալլաքյանն  ու խմբի այլ կատարողներ: Համերգի ընթացքում ելույթով հանդես եկավ  Դսեղի գյուղապետ  Նորիկ ՔոչարյանըՊարոն Քոչարյանն արտասանեց Հովհաննես Թումանյանի քառյակներից  և շնորհակալություն հայտնեց խմբին՝ գեղեցիկ ցերեկույթի համար:  Համերգի ընթացքում Թումանյանական ստեղծագործություններով հանդես եկան նաև Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Հանդիսատեսի շարքում էին գյուղապետարանի և Մշակույթի տան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի  աշխատակիցները, տարբեր տարիքի դսեղցիներ:   Հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր ունկնդրում դարերի խորքից եկած մեղեդիները: Գյուղացիները ցանկություն հայտնեցին , որ նման միջոցառումները  ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի երիտասարդներն ավելի մոտենան ազգային մշակույթին: Համերգի վերջում վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի և հանդիսատեսի կատարմամբ հնչեց Մեծ Լոռեցուն նվիրված  <<Անմահ  Թումանյան>> երգը:

Комментариев нет:

Отправить комментарий