Մարտի 24-ին, <<Թերթի դիզայնի խորհրդատվություն>> դասընթացի ժամանակ, Դսեղի ՀԵՆԱ-ի անդամներին իր փորձն ու գիտելիքները փոխանցեց Արմեն Օսիպովը: Դասընթացի նպատակն էր երիտասարդների մոտ զարգազնել համակարգչային կարողությունները,որպեսզի հատուկ ծրագրի միջոցով ճիշտ դիզայնավորեն առաջիկայում հրատարակվելիք ամսաթերթը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 6 անդամ,ովքեր գործնական աշխատանքների արդյունքում ամրապնդեցին ձեռքբերված գիտելիքները:пятница, 29 марта 2013 г.
Թերթի դիզայնի խորհրդատվություն
Մարտի 24-ին, <<Թերթի դիզայնի խորհրդատվություն>> դասընթացի ժամանակ, Դսեղի ՀԵՆԱ-ի անդամներին իր փորձն ու գիտելիքները փոխանցեց Արմեն Օսիպովը: Դասընթացի նպատակն էր երիտասարդների մոտ զարգազնել համակարգչային կարողությունները,որպեսզի հատուկ ծրագրի միջոցով ճիշտ դիզայնավորեն առաջիկայում հրատարակվելիք ամսաթերթը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 6 անդամ,ովքեր գործնական աշխատանքների արդյունքում ամրապնդեցին ձեռքբերված գիտելիքները:понедельник, 18 марта 2013 г.
Դասընթաց «Ինչպես ստեղծել եւ վարել բլոգ» թեմայով
Մարտի 17-ին Դսեղի ՀԵՆԱ-ում
կազմակերպվեց «Ինչպես ստեղծել եւ վարել բլոգ»
թեմայով, տեղում բացվեց Դսեղի ՀԵՆԱ-ի բլոգը՝ dseghyacac.blogspot.com հասցեով: Դասընթացի նպատակն էր
երիտասարդներին սովորեցնել օնլայն մակարդակում սեփական ինֆորմացիոն
հարթակի ստեղծումը և վարումը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 16 անդամ:Դասընթացի
նյութը մատուցվեց պարզ ու հասկանալի եղանակով: Արդյունքում երիտասարդները ձեռք
բերեցին գիտելիքներ և հմտություններ, որոնք կկիրառեն հետագա գործունեության
ընթացքում: Բացվեց Դսեղի ՀԵՆԱ-ի բլոգը, որտեղ կտեղադրվեն ՀԵՆԱ գործունեության
մասին պատմող նյութեր, ամսաթերթում տպագրվելիք հոդվածները:
понедельник, 4 марта 2013 г.
«Լրագրության» թեմայով դասընթաց
воскресенье, 24 февраля 2013 г.
Առաջնորդություն
Փետրվարի 24-ին Դսեղի ՀԵՆԱ-ն կրկին անգամ հանդես եկավ սեփական
նախաձեռնությամբ՝ կազմակերպելով դասընթաց Առաջնորդություն թեմայով: Դասընթացը
վարեցին ՀԵՆԱ-ի անդամներ Աննա Ղազարյանը և Մանե Եգանյանը, ովքեր մասնակցել
էին այլ ծրագրով ՀԿ Կենտրոնում անցկացված դասընթացին: Ներկա էին գտնվում 14
անդամ: Նրանց տրվեց ինչպես տեսական գիտելիքներ,այնպես էլ գործնական աշխաատանքներ:
вторник, 19 февраля 2013 г.
Թումանյանի ծննդավայրում՝ Թումանյանական համերգ
Թումանյանի 144-ամյակի օրը գրողի ծննդավայր Դսեղի Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն
էր. նշվում էր մեծանուն բանաստեղծի հոբելյանը:
Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի հրավերով գյուղ էր ժամանել Վանաձորի <<Հորովել>> երգի –պարի համույթը: Ելույթ ունեցան մեներգիչ, Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ Ստեփան Դալլաքյանն
ու խմբի այլ կատարողներ: Համերգի ընթացքում ելույթով հանդես եկավ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը : Պարոն Քոչարյանն արտասանեց Հովհաննես Թումանյանի քառյակներից և շնորհակալություն հայտնեց խմբին՝ գեղեցիկ ցերեկույթի համար: Համերգի ընթացքում Թումանյանական ստեղծագործություններով հանդես եկան
նաև Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Հանդիսատեսի շարքում էին գյուղապետարանի և Մշակույթի տան, Հովհաննես
Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցները, տարբեր տարիքի
դսեղցիներ: Հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր ունկնդրում դարերի խորքից եկած մեղեդիները: Գյուղացիները ցանկություն հայտնեցին , որ նման միջոցառումները ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի երիտասարդներն ավելի մոտենան ազգային մշակույթին: Համերգի վերջում վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի և հանդիսատեսի կատարմամբ հնչեց Մեծ Լոռեցուն նվիրված <<Անմահ Թումանյան>> երգը:
понедельник, 11 февраля 2013 г.
воскресенье, 10 февраля 2013 г.
Որոշվեց ՀԵՆԱ թերթի խորագիրը
Փետրվարի 10-ին Դսեղի ՀԵՆԱ-ի 13 անդամները մասնակցեցին լրագրողական սեմինարի, որը վարում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, դսեղաբնակ Վոլոդյա Հովսեփյանը, ով սեփական նախաձեռնությամբ առաջարկել էր դասընթաց վարել: Դասընթացից հետո տեղի ունեցավ
քննարկում, թե ինչ անվանում դնեն նախատեսվող ամսաթերթին, որոշվեց թերթը վերնագրել
ՎԵՐՆԱՏՈՒՆ:
Подписаться на:
Сообщения (Atom)


