пятница, 22 ноября 2013 г.

Հարցազրույց Դսեղի ՀԵՆԱ-ի անդամ Տիգրան Թումանյանի հետ

Տիգրանը Դսեղի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի  ակտիվ անդամ է, մասնակցում է համայնքում իրականացվող կամավորական նախաձեռնություններին, տարբեր տիպի մշակութային միջոցառումներին:
Տիգրանը օգոստոս ամսին Վրաստանում մասնակցել է երիտասարդական միջազգային ճամբարի:

Ի՞նչ տպավորություններ ունեք Վրաստանում անցկացված միջազգային  ճամբարից:
Եկել եմ շատ լավ տպավորություններով, ձեռք եմ  բերել շատ գիտելիքներ,փորձ և հմտություններ,ինչպես նաև լավ ընկերներ:

Ի՞նչ տվեց գործնականում այն ձեզ:
Նշեմ,որ ճամբարին մասնակցում էին երիտասարդներ աշխարհի 6 երկրից:Ճամբարը հնարավորություն ընձեռեց ինձ շփվել բոլորի հետ,ինչպես նաև կատարեցի երիտասարդների հետ փորձի փոխանակում,ծանոթացա տարբեր երկրների մշակույթներին:Վերդառնալուց հետո ես իմ տպավորություններն եմ կիսել ՀԵՆԱ-ի անդամների,իմ դասընկերների և այլ երիտասարդների հետ:Նախատեսել եմ  առաջիկայում մեկ սեմինար անցկացնել ՀԵՆԱ-ի համար:

Քանի՞ օր տևեց ճամբարը և ի՞նչ բնույթ ուներ այն:
Ճամբարը տևեց 8 օր,այն հիմնականում սպորտային բնույթ ուներ,մասնակցեցի շատ սպորտային միջոցառումների:Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց նաև  իր ազգային խոհանոցը:

Ո՞ր լեզվով էիք շփվում միմյանց հետ:
Շփման լեզուն անգլերենն էր,որը ինձ համար խոչընդոտ էր հանդիսանում,քանի որ լավ չէի տիրապետում:Սակայն ճամբարի ընթացքում սովորեցի բազմաթիվ նոր բառեր,իսկ վերադառնալուց հետո մասնակցում եմ դպրոցում անցկացվող անգլերենի արտադասարանային  պարապմունքներին:Այժմ ավելի լավ եմ խոսում անգլերեն:

Որպես ճամբարի մասնակից  ի՞նչ  խորհուրդ կտաս քո հասակակից երիտասարդներին:
Ընդհանրապես յուրաքանչյուր այսպիսի միջոցառում նպաստում է երիտասարների ինքնազարգացմանը,նպաստում է ժողովուդների բարեկամացմանը՝ կանխելով նաև ազգամիջյան ընդհարուները և պատերազմները:



Комментариев нет:

Отправить комментарий