Դսեղի ՀԵՆԱ անդամները առիթը բաց չեն թողնում մասնակցելու տարբեր տիպի ծրագրերի և ձեռք բերել գիտելիքներ: Հոկտեմբերի 6-ին Դսեղի ՀԵՆԱ անդամերը և Դսեղի միջն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ՀԵՆԱ համակարգող Էֆրիդա Եգանյանի և կենսաբանության ուսուցչուհի Նունե Բեժանյանի հետ Մարգահովիտ համայնքում մասնակցեցին Էյ-Թի-Փի կազմակերպության կողմից կազմակերպված բնապահպանական սեմինարին: Սեմինարի թեման ՝ ‹‹Բնօգտագործում և բնապահպանական խնդիրներ››:
Տեսական նյութի ուսումնասիրությունից հետո մասնակիցները կատարեցին գործնական աշխատանք, որն էլ ավելի ամրապնդեց ստացած գիտելիքները:
Комментариев нет:
Отправить комментарий