воскресенье, 24 февраля 2013 г.

Առաջնորդություն

Փետրվարի 24-ին Դսեղի ՀԵՆԱ-ն կրկին անգամ հանդես եկավ սեփական նախաձեռնությամբ՝ կազմակերպելով դասընթաց Առաջնորդություն թեմայով: Դասընթացը վարեցին  ՀԵՆԱ-ի անդամներ Աննա Ղազարյանը և Մանե Եգանյանը, ովքեր մասնակցել էին այլ ծրագրով ՀԿ Կենտրոնում անցկացված դասընթացին: Ներկա էին գտնվում 14 անդամ: Նրանց տրվեց ինչպես տեսական գիտելիքներ,այնպես էլ գործնական աշխաատանքներ: 

вторник, 19 февраля 2013 г.

Թումանյանի ծննդավայրում՝ Թումանյանական համերգ


Թումանյանի 144-ամյակի օրը գրողի ծննդավայր  Դսեղի Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր. նշվում էր մեծանուն բանաստեղծի հոբելյանը:
Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի հրավերով գյուղ էր ժամանել Վանաձորի <<Հորովել>> երգիպարի համույթը: Ելույթ ունեցան  մեներգիչ,  Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ Ստեփան Դալլաքյանն  ու խմբի այլ կատարողներ: Համերգի ընթացքում ելույթով հանդես եկավ  Դսեղի գյուղապետ  Նորիկ ՔոչարյանըՊարոն Քոչարյանն արտասանեց Հովհաննես Թումանյանի քառյակներից  և շնորհակալություն հայտնեց խմբին՝ գեղեցիկ ցերեկույթի համար:  Համերգի ընթացքում Թումանյանական ստեղծագործություններով հանդես եկան նաև Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Հանդիսատեսի շարքում էին գյուղապետարանի և Մշակույթի տան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի  աշխատակիցները, տարբեր տարիքի դսեղցիներ:   Հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր ունկնդրում դարերի խորքից եկած մեղեդիները: Գյուղացիները ցանկություն հայտնեցին , որ նման միջոցառումները  ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի երիտասարդներն ավելի մոտենան ազգային մշակույթին: Համերգի վերջում վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի և հանդիսատեսի կատարմամբ հնչեց Մեծ Լոռեցուն նվիրված  <<Անմահ  Թումանյան>> երգը:

понедельник, 11 февраля 2013 г.

«Իմ գյուղը» խորագրով շարադրությունների մրցույթ


Փետրվարի 11-ին ՀԵՆԱ համակարգողն ու անդամները հանդիպում ունեցան դպրոցի տնօրինության հետ, պատմել թերթի ծրագրի մասին, առաջարկել 5-8-րդ դասարաններում հանձնարարել շարադրություն «Իմ գյուղը» խորագրով, լավագույն շարադրությունը կտպագրվի թերթի առաջին համարում:



воскресенье, 10 февраля 2013 г.

Որոշվեց ՀԵՆԱ թերթի խորագիրը


Փետրվարի 10-ին Դսեղի ՀԵՆԱ-ի 13 անդամները մասնակցեցին լրագրողական սեմինարի, որը  վարում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, դսեղաբնակ Վոլոդյա Հովսեփյանը, ով սեփական նախաձեռնությամբ առաջարկել էր դասընթաց վարել: Դասընթացից հետո տեղի ունեցավ քննարկում, թե ինչ անվանում դնեն նախատեսվող ամսաթերթին, որոշվեց թերթը վերնագրել ՎԵՐՆԱՏՈՒՆ: