Հայոց բանակի 22-րդ տարեդարձին ընդառաջ
Հունվարի 29-ին Դսեղ համայնքում, հանդիսավոր կերպով, նշվեց Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և Փամբակի զորանոցի աջակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի առաջին, հինգերորդ, իններորդ և տասներկուերորդ դասարանների աշակերտները: Նրանք իրենց ոգեշունչ բանաստեղծություններով և երգերով հայրենասիրական շունչ էին հաղորդում հանդիսատեսին:
Միջոցառման ժամանակ շնորհավորհանքի խոսքով հանդես եկան դպրոցի հետ համագործակցող Փամբակի զորանոցի փոխգնդապետ-հրամանատար Գագիկ Հովհաննիսյանը, Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը և պատմության ուսուցիչ Թաթուլ Եգանյանը: Բոլոր ներկաները ողջունելի համարեցին համայնքում նմանատիպ միջոցառումների իրականացմանը և շնորհակալություն հայտնեցին Գայանե Հովհաննիսյանին:
Комментариев нет:
Отправить комментарий