Այսօր՝ մարտի 30-ին, Դսեղի ՀԵՆԱ-ում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր Ինֆոտուն ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր դասընթաց` «Ֆոտո եւ վիդեո հմտություններ սկսնակների համար» թեմայով, որին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 9 անդամներ: Դասընթացը վարեց Գոռ Աղաջանյանը: Տեսական նյութի մատուցումից հետո,երիտասարդներին տրվեց գործնական աշխատանք:Նրանք իրենց ֆոտոապարատներով,բնության գրկում, բազմաթիվ փորձեր կատարեցին`նկարելով գեղեցին և յուրօրինակ բնանկարներ: Այնուհետև նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները: Այս ընթացքում տեղի ունեցավ բուռն քննարկում, որն էլ ավելի ամրապնդեց ձեռք բերված գիտելիքները:
суббота, 30 марта 2013 г.
Ֆոտո եւ վիդեո հմտություններ

пятница, 29 марта 2013 г.
Թերթի դիզայնի խորհրդատվություն
Մարտի 24-ին, <<Թերթի դիզայնի խորհրդատվություն>> դասընթացի ժամանակ, Դսեղի ՀԵՆԱ-ի անդամներին իր փորձն ու գիտելիքները փոխանցեց Արմեն Օսիպովը: Դասընթացի նպատակն էր երիտասարդների մոտ զարգազնել համակարգչային կարողությունները,որպեսզի հատուկ ծրագրի միջոցով ճիշտ դիզայնավորեն առաջիկայում հրատարակվելիք ամսաթերթը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 6 անդամ,ովքեր գործնական աշխատանքների արդյունքում ամրապնդեցին ձեռքբերված գիտելիքները:
понедельник, 18 марта 2013 г.
Դասընթաց «Ինչպես ստեղծել եւ վարել բլոգ» թեմայով
Մարտի 17-ին Դսեղի ՀԵՆԱ-ում
կազմակերպվեց «Ինչպես ստեղծել եւ վարել բլոգ»
թեմայով, տեղում բացվեց Դսեղի ՀԵՆԱ-ի բլոգը՝ dseghyacac.blogspot.com հասցեով: Դասընթացի նպատակն էր
երիտասարդներին սովորեցնել օնլայն մակարդակում սեփական ինֆորմացիոն
հարթակի ստեղծումը և վարումը: Դասընթացին մասնակցեցին ՀԵՆԱ-ի 16 անդամ:Դասընթացի
նյութը մատուցվեց պարզ ու հասկանալի եղանակով: Արդյունքում երիտասարդները ձեռք
բերեցին գիտելիքներ և հմտություններ, որոնք կկիրառեն հետագա գործունեության
ընթացքում: Բացվեց Դսեղի ՀԵՆԱ-ի բլոգը, որտեղ կտեղադրվեն ՀԵՆԱ գործունեության
մասին պատմող նյութեր, ամսաթերթում տպագրվելիք հոդվածները:
понедельник, 4 марта 2013 г.
«Լրագրության» թեմայով դասընթաց
Մարտի 3-ին Դսեղ համայնքում տեղի ունեցավ դասընթաց «Լրագրության» թեմայով, որին մասնակցեցին Դսեղի ՀԵՆԱ-ի 20 անդամ, ովքեր ցանկանում էին ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկայում հրատարակվելիք ամսաթերթի լրահավաքման գործընթացին և հրատարակմանը: Դասընթացի նպատակն էր երիտասարդներին տալ գիտելիքներ և սովորեցնել հմտություններ, որոնք կօգնեին վերոնշյալ գործընթացը կազմակերպելու և հաջողությամբ իրականացնելու համար:
Подписаться на:
Сообщения (Atom)